Նախամասնագիտական կողմնորոշում

Հիմնախնդիր

Քանի որ հիմա ունենք բազում ուսումնական հաստատություններ`համալսարաններ , քոլեջներ , ուսումնարաններ, և ունենք շատ բազմազան մասնագիտությունների ցանկ, 9-րդ դասարանի աշակերտների համար ապագան կառուցելու գործը շատ դժվար է դառնում։ Չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ուղիով շարունակեն իրենց կյանքը և շատ հաճախ նրանց մի մասը սխալ որոշում է կայացնում։

Նպատակ

Մեր նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ամենատարածված և ամենածայրահեղ թվացող մասնագիտություններին։ Հնարավորություն կտրվի հարց ու պատասխանի մեջ մտնել տվյալ մասնագիտություններն ունեցող անձանց հետ։ Երիտասարդներին կբաժանվեն թեստեր , որոնց լրացման արդյունքում 80% հավանականությամբ կբացահայտվի նրանց ուժեղ և թույլ կոմերը , որը հնարավորություն կտա ավելի հեշտ որոշում կայացնել մասնագիտության ընտրության հարցում։

«Երիտասարդները հանուն զարգացման» նախագիծ

img_20181207_123009Ցանկացած երիտասարդ, ով համարում է, որ ինքն է սեփական երկրի տերը,  անտարբեր չի կարող անցնել ամեն քայլափոխի հանդիպող էկոլոգիական խնդիրների կողքով,կարևորում է հասարակության յուրաքանչյուր անդամի սոցիալապես պատասխանատու լինելու գաղափարը,ձգտում է ինքնադրսևորվել սեփական գաղափարների իրագործմամբ, ուզում է սովորել և գտնել իր երազած մասնագիտությունը, ուրեմն կհետաքրքրի այս նախագիծը։

Մենք՝ Լուսինեն և Հովսեփը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներս, ներկայացնում ենք «Երիտասարդները հանուն զարգացման» նախագիծը , որը բաղկացած է 4 ծրագրերից, ուղղված դպրոցահասակ երիտասարդներին։
Դրանք հետևյալն են՝

 

 

«Թափօֆֆ» հասարակական ձեռներեցություն

tapOFF(ecorev)Հիմնախնդիր

Պոլիէթիլենային տարաների արտադրության գործընթացը վնասակար է, քանի որ աղտոտվում է շրջակա միջավայրը: Արտադրման ընթացքում ծախսվում է էներգիա եւ մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր եւ ջերմոցային գազեր, որոնք նպաստում են մթնոլորտի աղտոտմանը եւ գլոբալ տաքացմանը, որը ամենամեծ աղետն է երկիր մոլորակի վրա: Ամբողջ աշխարում վերամշակվում է օգտագործված պոլիէթիլենային տարաների չնչին մասը` 1 %-ից էլ պակաս, քանի որ այն չափազանց ծախսատար է: Պոլիէթիլենային տոպրակներից կամ շշերից տարեկան սատկում է 1 մլն թռչուն:

Նպատակ
Գործողությունների ավարտին մենք կունենանք հավաքված պլաստիկե շշերի խցաններ տարբեր ուսումնական հաստատություններից , քոլեջներից, ուսումնարաններից , որպեսզի երիտասարդներն էլ ունենան մասնակցություն այս ծրագրում: Խցանները կվերարտադրվեն թիմի մասնակիցների կողմից , արդյունքում ունենալով հուլունքներ և զարդեր։ Դրանք կվաճառենք , բայց դա չի լինի մեր ծրագրի գլխավոր նպատակը:
Ամեն ծրագրի իրականացման օրը կկազմակերպվի միջոցառում ինչ-որ կազմակերպության/հաստատության համար և կվաճառենք նաև ծրագիր , որը գնորդի համար կլինի սոցիալական գովազդի տարբերակ:

Սոցիալական ձեռներեցություն

Ակնհայտ է, որ դասական բարեգործության մեթոդները այլեւս հնացած են, բավարար չեն եւ նույնիսկ որոշ պարագաներում խոչընդոտում են երկրի տնտեսական զարգացմանը:  Երբ խոսքը գնում է տնտեսական զարգացման եւ աղքատության դեմ պայքարի մասին, սոցիալ ձեռներեցության մոտեցումներն ավելի արդյունավետ, շարունակական եւ կայուն են, քան ավանդական ձեւաչափերը։
Սոցիալական ձեռներեցությամբ կարող են զբաղվել ոչ միայն կազմակերպությունները , այլ նաև անհատները: Դա իրենից ներկայացնում է հետևյալը՝ լուծում ենք սոցիալական խնդիր , որի արդյունքում ունենում ենք շահույթ: Կարճ ասած՝ Շահում ենք մենք, շահում է բնակչությունը
Սոցիալ ձեռներեցությունը հավասար է կրթությանն ու  մշակույթին, որոնք կօգնեն Հայաստանին անցում կատարել գոյատևման մոդելից դեպի բարգավաճում:

Ես եմ

fb_img_1542183618116Ես Լուսինե Ավետիսյանն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տասներկուերորդ դասրանում։ Այս ուսումնական տարվանից արդեն ավարտում եմ իմ սիրելի կրթահամալիրը։ Շատ կկարոտեմ մեր ճամփորդությունները, նախագծային շաբաթները։ Այս դպրոցը ինձ ընձեռնել է շատ հնարավորություններ, տվել է ինձ ազատություն իմ մտքերի և կարծիքների համար, ինչը չկար իմ նախորդ դպրոցում, որտեղ դասղեկը քո բանտի պահակն էր, տնօրենը` բանտատերը, մի բան սխալ անելու դեպքում քո վրա բղավում էին և անարգում։ Ի տարբերություն դրա իմ ներկայիս ուսումնական հաստատությունում, ինձ բացատրում են իմ սխալը, և բարի ու հաճելի խորհրդի տեսքով հորդորում ճիշտ վարվել մյուս անգամ։ Այս մեթոդը ավելի հասկանալի և ընդունելի է։ Այն հիմնված է ուսուցչի և աշակերտի փոխհարգանքի վրա,այլ
ոչ թե վախի և հնազանդության։ Մեր կրթահամալիրը կարծես մի մեծ լիբերալ ընտանիք լինի պատրաստ միշտ փոփոխությունների դեպի լավը։ Ցանկացած դասաժամի ոչ միայն սովորելն է մեր գլխավոր նպատակը, այլ նաև ստեղծելն ուժեղ ընկերական ու բարեդրացիական կապեր մեր աշակերտների միջև։ Ցանկացած ուսուցիչ մեր դպրոցում ունի առանձնահատուկ ուսուցման մեթոդներ և յուրաքանչյուրս կարող ենք ընտրել մեզ համար համահունչ ուսումնական պլան, ինչը ` դրախտային է։

Ես  միայն այս տարվա սեպտեմբերին կողմնորոշվեցի, թե ինչ ուղղությամբ կշարունակեմ իմ ուսումը` գրաֆիկ դիզայն, ինչի համար ես պետք է հանձնեմ գծագրություն, գծանկար և կոմպոզիցիա։ Դրա համար իմ կրթահամալիրը ինձ առաջարկում է գծանկարի ժամեր մեր Գեղարվեստի դպրոցում։ Դրա համար ես ընտրել եմ միայն երկու լրացուցիչ առարկա` գունանկար և գծանկար, իսկ մնացած իմ ազատ ժամանակը զբաղվում եմ իմ պարապունքներով։
Իմ դպրոցը ինձ տվել է հնարավորություն սովորել մտածել ուրիշ ուղիներով, ինչը ինձ հիմա շատ է պետք գալիս գեղանկարչության արվեստը ուսումնասիրելիս։ Նաև իմ մաթեմատիկայի դասատուն ինձ սովորեցրել է, որ ինչպես մաթեմատիկայի մեջ այնպես էլ կյանքում անլուծելի խնդիրներ չկան և միշտ պետք է գնալ մինչև վերջ։
Բացի այդ ամենից, այստեղի առավելություններից է այն, որ այստեղ հնարավորություն կա բավականին էժան գումարի դիմաց ճամփորդել, ինչը չկար իմ մյուս ավագ դպրոցում։ Այս տարվա մարտին ճամփորդում էինք Վրաստան` ուսումնասիրում էինք հարևան երկրի էկոլոգիական, հասարակական խնդիրները, սովորում էինք թե ինչպես են նրանք այդ խնդիրների լուծումները տեսնում, և հակառակը մենք էինք կիսվում մեր փորձով ու խորհդներով։ Նաև ձեռք բերեցին վրացահայ ընկերնեը, ի դեպ նրանց հետ մինչ այժմ էլ կապ ենք պահում և հանդիպում եթե նրանք մեզ հյուր են գալիս։
Այս ամենը ամփոփելով կասեմ, որ մեր կրթահամալիրը սովորեցրեց կյանքին նոր կողմով նայել, դպրոցին տեսնել ոչ թե բանտ, այլ ազատ ու դրական մի հաստատություն։

Մենք Ոսկեհատում

Ուղևորվեցինք Աշտարակի Ոսկեհատ գյուղ։ Ճանապարհը կարճ էր, բայց միևնույնն է, հասցրեցինք ճանապարհին մի լավ խոսել։ Ինչպես միշտ ընթացանք ուրախ և դրական տրամադրությամբ։ Երբ ժամանեցինք Խրիմյան հայրիկի դպրոց ` մեր Ոսկեհատի ընկերները դիմավորեցին մեզ ջերմ ընդունելությամբ։ Խոսեցինք հետագա ծրագրերի ու համագործակցությունների մասին, իսկ հետո որոշեցինք գնալ ու միասին մաքրել Ամբերդ գետի ափը։ Գեղեցիկ էր Ոսկեհատը իր ճերմակ երիցուիկներով և կարմիր լալաներով։ Այնուհետև ոտքով զբոսնելով և հետևելով գյուղական կյանքին՝ քայլեցինք դեպի Ճգնավորի այր, որի ժայռերի տակ շոգից հետո հաճելի հով էր։ Ընկեր Աննան մի փոքր պատմեց պարերգերի և Համբարձման տոնի մասին և ավանդույթի համաձայն պարերով նշեցինք մեր ծանոթությունը։

Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին

<<Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին>>: Խրիմյան Հայրիկ

Ուզում եմ խոսել իրականության մասին։ Այն իրականության , որտեղ ապրում ենք մենք , նույնիսկ դպրոցի ամսագրերի համար սեր երազող ու երևակայական կամ անտեսանելի կերպարների մասին գրողները։ Այն քաղաքի , որտեղ ամեն ինչ վարդագույն չէ , որտեղ սեր ու համերաշխությունը սփռված չէ։ Որտեղ իրար սիրելու փոխարեն քարկոծում են։ Որտեղ զինվորի համար նախատեսված , պիտակի վրա գրված “վաճառքի ենթակա չէ” ուտեստը վաճառում են խանութներում։ Որտեղ կռիվ են անում մի տարածքի համար , այն պարագայում , երբ իրենց ունեցածն անգամ ճիշտ օգտագործելու տարբերակ չունեն։ Որտեղ մեծամասնությունից տարբերվողին պիտակավորում են։ Արտաքինը բովանդակություն համարում ու հանում բոլորին հասանելի շրջանից։

Ու մարդիկ խաղաղություն են ուզում իրենց տներում , հեռուստացույցի դիմաց նստած։ Ուզում են՝ քաջ գիտակցելով , որ նրանցից ավելիին արժանիները մի կտոր հաց չունեն։ Ու հաց չունեցողների որդիներն են զոհվողները։

Սրանք այն խնդիրներից էին, որոնք մինչ այսօր կա մեր երկրում , հասարակության մեջ: Որոնք տեսնում ու լսում են գրեթե բոլորը , բայց քչերն են բարձրաձայնում:

Հովսեփ Զուրաբյան
Լուսինե Ավետիսյան

Երազանքներիս քաղաքներից մեկը

DSC03820.JPGԹբիլիսի՝ քաղաք, որտեղ տիրում է ազատություն։ Ու ինձ հաջողվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շնորհիվ այցելել երազանքներիս քաղաքներից մեկը։
Մենք տեղավորվեցինք Հավլաբար թաղամասի հոսթելներից մեկում, որը չափերով մեծ չէր, բայց ուներ շքեղ տեսարան տանիքից. երևում էին թաղամասի փոքրիկ, կիսաքանդ տների տանիեքները, Սամեբա եկեղեցին, աշխատանքի շտապող և վերադարձող մարդիկ…Մեր այցի նպատակներից էր բնապահպանական դասը, որի ժամանակ մեր վրացահայ ընկերներին ծանոթացրեցինք Հայաստանի հանքավայրերին։ Ունեցանք թեժ քննարկումներ, խնդիրների լուծման ուղղված հարցադրումներ։ 98 դպրոցի աշակերտները պատմեցին թանկարժեք քարերի և դրանց նշանակության մասին։ Քննարկումը վերջացրեցինք լավ նոտայի վրա՝ գուշակությունների արկղիկից քաշում էինք թուղթը և կարդում՝ ապագայում մեզ ինչ է սպասվում: Շատ զվարճալի էր, անսպասելի ու հաճելի: Առավոտյան հանդիպումներից հետո ունենում էինք երկար ժամանակ քաղաքով շրջելու համար։ Շատ տպավորիչ էր, երբ քայլում էինք նեղ փողոցներով, հիանում մարդկանց մեզ նայող ու ժպտացող հայացքներով, շենքերի անզեն աչքով տեսանելի կոնտրաստներով։ Ես մի բանում համոզվեցի, որ քաղաքը ճանաչելու համար պետք է քայլես, նստես քաղաքային տրանսպորտ, մետրո:

DSC03860.JPGԱյստեղ մետրոյից շատ-շատ են օգտվողները, կայարանները շատ են ու հարմար է: Այ մետրոն բարեկարգ չէր, որն ինձ շատ զարմացրեց: Մեր երևանյան մետրոպոլիտենը շատ կոկիկ է, մաքուր: Բացի ստորգետնյա տրանսպորտից, Թբիլիսիում լայն տարածում ունեն օդային ճոպանային ուղիները: Ինչպես քաղաքի ամենաբանուկ հատվածի հանրահայտ Հին Թբիլիսի հատվածի ճոպանուղին է, այպես էլ Կրիայի լիճ գնացող ճոպանուղին է: Կրիայի լճի ճոպանուղին կառուցվել է նախորդ դարի 60-ական թվականներին, իսկ 2009 թվականից այն կանգնած էր: 7-ամյա դադարից հետո, վերջապես ճոպանուղին սկսել է աշխատել և  ուղևորները հնարավորություն ունեն քաղաքի կենտրոնից Կրիայի լիճ հասնել ամենակարճ ճանապարհով:

30007825_1403054639800463_1998740821_nԵղել ենք Կրիայի լճում, սակայն ոչ օդային ճանապարհով: Լճի անվանում է եկել է կրիաների պատճառով, որոնք այդ վայրերում ժամանակին շատ են եղել։ Շատ հետքրքիր վայր էր, ամբողջ լճի շրջակայքում սրճարաններ էին, նստոտելու տեղեր, որ քաղաքի աղմուկից կարելի է կտրվել ու քաղաքի մեջ վայելել զով հանգիստը:

29573235_2017689605155562_7102981130678168193_n

Վրաստանյան արկածների ավարտը եկավ սպասվածից ավելի շուտ: Մենք հրաժեշտ տվեցինք մեր վրացահայ ընկերներին, դպրոցին , հյուրատան տանիքին , նեղ փողոցներին , գրեթե միշտ ժպտացող մարդկանց և ցածր ու հին շենքերին:

Հայկական Կախեթ

kaxet.PNGՀայկական մշակույթի հետքեր ու վկաներ կարող եք հանդիպել մեզ հարևան բոլոր երկրներում։ Պատմությունից մեզ հասել է, որ հայը ստեղծող է, կառուցող։ Հարևան Վրաստանում հայկական հետքը շատ շատ է։ Ես շարունակում եմ ուսումնասիրել Վրաստանի հայկական դեմքը ու ներկայացնում եմ Կախեթը։

Կախեթը Վրաստանի Հանրապետության մարզերից մեկն է, որի կենտրոնը Թելավ քաղաքն է: Տարածքի մեծությամբ այս մարզը առաջինն է: Վաղ միջնադարում Վրաց մարզպանության կործանումից հետո առաջացել է Կախեթի թագավորությունը՝ Գրեմի, ապա՝ Թելավ մայրաքաղաքով։ Այն սկզբում ինքնուրույն պետություն էր, թեև վարչականորեն մտնում էր Վրաց իշխանության, ապա՝ Տփղիսի ամիրայության մեջ։ Զարգացած միջնադարում եղել է Վրացական թագավորության կազմում, ապա կրկին առանձնացել և դարձել ինքնուրույն թագավորություն։Վրացական ԽՍՀ կառավարման տարիներին տարածքը բաժանված է եղել շրջանների։ Բարեխառն լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Դարեր ի վեր այստեղ զբաղվել են անասնապահությամբ ու երկրագործությամբ, զարգացած է եղել խաղողագործությունը: Մեծ հռչակ ունեն Կախեթի գինիները։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կախեթի մարզում բնակվում էր 318 900 մարդ: Կախեթը գտնվում է Վրաստանի արևելքում։ Ռուսաստանին սահմանակցում է հյուսիսից և հյուսիս-արևելքից , Ադրբեջանական Հանրապետությանը՝ հարավ-արևելքից և հարավից,սահմանակից է Մեծ հայքի Գուգարք և Ուտիք նահանգներին և մշտապես ունեցել է հայկական ներկայություն: 9-րդ դարի վերջին Գարդմանքի հայոց իշխան Սահակ Սեվադայի եղբայր Ատրներսեհը Կախեթի արևելյան մասում հիմնել է Հերեթի իշխանությունը, որի բնակչության մեծամասնությունը կազմել են հայերը և աղվանները: Իսկ 11-րդ դարում այստող թագավորում էին Լոռիի Դավիթ Անհողին արքայի որդի Գագիկը և նրա ժառանգները: 15-17-րդ դարերում իայերը կազմել են Կախեթի մայրաքաղաք Գրեմի բնակչության մեծամասնությունը, իսկ 18-դարում Վրաց Հերակլ թագավորը Կախեթ է հրավիրել արցախահայերի, ովքեր հիմնադրել են Սիխնախ բերդաքաղաքը և մի շարք գյուղեր: Մինչև 20-րդ դարի կեսերը հայերը բացարձակ մեծամասնություն են կազմել նաև Կախեթի մայրաքաղաք Թելավում:

Հայկական Թիֆլիսն ու վրացական տեսարժան վայրերը

mappp.PNG

Մեր ճանապարհորդության ընթացքում պատրաստվում ենք այցելել Մցխեթա, Սիգնախի, Ջվարի: Սիխնախին գտնվում է Կախեթի մարզում, լեռան լանջին: Այն հայտնի է իր բերդապարիսպներով և համարվում է Վրաստանի պատմամշակութային և զբոսաշրջային կենտրոն: 18-րդ դարում Հերակլ երկրորդը քաղաքը պատել է բերդապարիսպներով և բնակեցրել հայերով: Ամրոցի պատն ունի 28 աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան Ալազանի հովտով։ Այս քաղաքրը հնի և նորի համադրություն է, որն առանձնահատուկ է իր դիրքով և տեղով: Անձամբ հետաքրքրված եմ այս քաղաքով, իսկ հետաքրքրությունս բավարարում եմ լուսանկարներով և հոլովակներով, որտեղ վառ արտացոլվում է քաղաքի զբոսաշրջային մշակույթը: Սիխնախին նաև համարվում է վրացական գինու բնօրրան: Այս քաղաքը սիրո քաղաք է, որտեղ այցելում են նորապսակներ և սիրահար զույգեր: Քաղաքը զարդարում են աչքի ընկնող արձաններ ու արձանիկներ: Կարծում եմ, որ այս քաղաքը աչքի է ընկնում իր հմուտ ճարտարապետական կառույցներով, և հիշեցնում է փոքրիկ գերմանական կամ շվեդական խաղաղ քաղաքի: Վրաստանի հայկական դեմքը հիմնականում արտացոլված է Թբիլիսիում,որը ներկայացված է Հավլաբար կոչվող թաղամասով: Գիտեմ, որ 98 դպրոցը, որը մեզ հյուրընկալելու է գտնվում է հենց այդ թաղամասում: Թաղամասի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, սակայն տարբեր պատմական աղբյուրներում նշվում են, որ հիշատակումները առկա են ավելի քան 300 տարի առաջվանից։Հավլաբարը մասամբ կազմում է Հին Թբիլիսիի վարչական շրջանի մաս: Այս թաղամասում կա Հայկական թատրոն, հին հայկական եկեղեցի, ժամանակակից վրաց ուղղափառ Ծմինդա Սամեբա եկեղեցի,որը կառուցված է 1936թվականին ոչնչացված Խոջիվանքի հին հայկական գերեզմանատան տարածքում, հայտնի է նա հայ գրողների պանթեոնը,որտեղ թաղված են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆի Տարածքում կա նաև հայկական դպրոց, «Հավլաբար» մետրոյի կայարան: Թբիլիսիում է գտնվում նաև նշանավոր վերնատունը, որը վերջերս վերանորոգվել է ու շատ ուրախ եմ, որ այնտեղ էլ կլինենք: Շարունակելով ներկայացնեմ նաև երկու վայր, որտեղ լինելու ենք մեր ուսումնական ճամփոփդության ընթացքում:

signaxi9-858x503-1.jpg

Մցխեթան գտնվում է Թիֆլիսից 25կմ հեռավորության վրա: Ժամանակին այն եղել է Վրաստանի մայրաքաղաքը և ըստ լեգենդի այն կառուցել է Մցխեթոսը, արդյունքում պահպանվել են ավելի շատ հուշարձաններ քան Վրաստանի մնացած բոլոր վայրերում: Այս քաղաքը համարվում է կրոնական կենտրոններից մեկը բոլոր քրիստոնյա վրացիների համար: Քաղաքի շուրջը կանաչ բլուրներ են և տեսարաններից մարմինդ փշաքավում է: Այն լի է տարբեր տեսակի տաճարներով՝ այստեղ են գտնվում Արմազի բերդի պարսպապատ բնակավայրերի, քաղաքային թաղամասերի մնացորդները, գերեզմանատները, Սամթավրո վանական համալիրը և Սվետիցխովելի մայր տաճարը։ Մցխեթի մոտ է տեղակայված երկրի հնագույն վանքերից մեկը՝ Ջվարին, Շիո Մգվիմի վանքը։ Տարածաշրջանի մշակութային հուշարձանները գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ և համաշխարհային ժառանգության ցանկում են ընգրկված։ Ջվարի վանք Ջվարի վրացական վանք Մցխեթ քաղաքի մոտ, Կուր և Արագվա գետերի խառնման մոտ գտնվող լեռան գագաթին:

Jvari-Mtskheta-Mtianeti-Georgia

Ջվարին, իր ճարատապետական ձևերի գերազանցությամբ, Վրաստանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է և երկրի Համաշխարհային ժառանգության առաջին հուշարձանը։Այն կանգնած է ժայռի գագաթին, եկեղեցին լանդշաֆտի կենտրոնն է։ Լանդշաֆտի հետ միասնությունը ընդգծվում է նրանով, որ հենց վանքը համապատասխանում է ժայռի չափերին՝ 1-7-ը։ Տաճարի ձևը հանդիսանում է վրացի ճարտարապետների երկարատև որոնումների արդյունքը, նրանք ձգտել են ստանալ կենտրոնական խաչ, որը ապահովում է ներքին տարածություն։ Ճակատի տեսքը որոշվում է օբսիդիաներով ձևավորված եզրերի հարթ խորշերով։ Վանքի արևելյան և հարավային մասերը ձևավորված են քանդակներով։ Քանդակները կոպիտ են և հասարակ, բայց ընդհանուր զարդապատկերները լավ ընդգծում են վանքի ճարտարապետական ձևը։ Այս ամենը համացանցային ինֆորմացիա էր, որ շուտով կփոխարինվի իմ սեփական պատումով ու նկարաշարով:

Georgia_Jvari_monastery_IMG_9345_2070