Ցեղասպանություն

 

Պատմությունը չի կարող հերքել, որ մեր ազգի հիմար մարդիկ չեն հասկացել,որ իրենց մանր շահերի պատճառով տուժելու են սովորական մարդիկ:

Մենք՝ հայերս ունենք բնավորություն բոլորին մեղադրելու և չընդունելու մեր սխալները: Մենք մեղադրում ենք ամենինչում «վերևները», ուրիշ ազգերին, այլ մարդկանց, չտեսնելով մեր սեփական սխալները և չտեսնելով մեր սեփական վատ կողմերը:
Ցեղասպանությունը նույնպես բացառություն չէ և հենց մեր ազգի մանր որոշումները, որոնք կատարել է եկեղեցին, կուսակցությունները հենց դրանք են հանգեցրել այդ մեծ կորուստներին:
Հույս ունեմ, որ ապագայում մեր կոռուպցվացված երկիրը կփոխվի դեպի լավը և մեր զոհի կարգավիճակը կփոխվի առաջ նայողի զարգացողի: Երիտասարդությունը իհարկե կարիք ունի իմանալու իր երկրի պատմությունը, որպեսզի սովորի հին սխալների վրա, բայց ոչ հիշի իրա պատմությունը միայն ողբալու և Ծիծեռնակաբերդում դրոշ վառելու համար:
Ինչի՞ համար ենք պահանջում, որպեսզի ինչ-որ երկրներ ընդունեն ցեղասպանությունը, միթե մի շարք արդեն ընդունած երկրների ընդունելը ընդամենը քաղաքականություն չէ: 

Նապոլեոն Բոնապարտ

Հաճախ մարդկանց, որոնք խելացի են և կարողանում են միաժամանակ մի քանի աշխատանք անել անվանում ենք՝ «նապոլեոն»: Այս համեմատությունը հանկարծակի չէ, քանի որ Նապոլեոն Բոնապարտը տարբերվել է իր խելքով և ժամանակից առաջ լինելու սկզբունքով:

18-րդ դարի վերջերին Ֆրանսիան վերածվել էր դժոխքի, այն ամբողջությամբ հեղափոխության մեջ էր: 1793 թվականին արդեն թագավորը սպանված էր հարյուրավոր ազնվականների հետ միասին, երկրում սկսել էին աներևեկայելի դաժանություններ, իշխանությունն անցել էր բյուրոկրատների ձեռքը, ովքեր  օր օրի ավելի դաժան և անխիղճ էին դառնում: Այն մարդիկ, ովքեր չէին ենթարկվում նոր կարգերին, լինեին նրանք հարուստներ, թե աղքատներ գնդակահարվում կամ գլխատվում էին իշխանությունների կողմից, սակայն Կորսիկայից մի երիտասարդի համար այդ իրադարձությունները հիանալի շանս էին, նա օգտվեց դրանից: Այդ երիստասարդի անունն էր՝ Նապոլեոն Բոնապարտ: Բոնապարտների ընտանիքը ամենահատնիներից էր Իտալիայում՝ 15րդ դարում նրանք տեղափոխվեցին և հաստատվեցին Կորսիկա կղզում, որին քիչ ուշ իշխանության կանգնեց Պասկուալե Պաուլին, ում մոտ օգնական էր Նապոլեոնի հայրը: Այսինքն Նապոլեոնը առաջինը չէր իր դինաստիայում, որը կարևոր պաշտոն ուներ Եվրոպայում։ 1768թ-ին կղզու վերաբերյալ որոշ իրավունքներ հանձնվեցին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 15րդ-ին, ով էլ 1769թ-ին Պոնտոնուեովոյի ճակատամարտում գրավեց այն: Նապոլեոնը ծնվեց այս իրադարձություններից մոտ երեք ամիս անց 1769 թ-ի օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչչո կոչվող վայրում:
Նախնական կրթությունը ստացել է հենց Այաչչոյի քաղաքային դպրոցում: Նա աչքի է ընկել մաթեմատիկայի գերազանց իմացությամբ: Կարծում եմ, որ հենց այդ կարողություների շնորհիվ Նապոլեոնը կարողացավ ապագայում հասնել մեծ հաջողությունների։

1778թ-ին նա հեռանում է Կորսիկայից և ուսումը շարունակում Ֆրանսիայի Այթյուն քաղաքի քոլեջում: Այստեղ Նապոլեոնը ընկերներ չուներ, քանի որ հարուստ ընտանիքից չէր, հաճախ էր ընկնում կռիվների մեջ: Այստեղ նույնպես փայլում էր մաթեմատիկայի իմացությամբ, սակայն սկզբնական տարիներին շատ թույլ էր հումանիտար առարկաներից, երբեմն անգամ ուսուցիչները նրան թույլ չէին տալիս մասնակցել քննություններին, սակայն հետագայում կարդալու հանդեպ նրա մեծ սերը հարթեց ամենինչ: Հատկապես հետաքրքված էր Ալեքսանդր Մակեդոնացու մասին: Որն էլ հենց կարծում եմ ոգևորեց ապագայում նրան այցելել Եգիպտոս։ Երբ քոլեջում տեղի է ունենում «Թագուհու վզնոց» կոչվող մրցույթը Նպոլեոնը հաղթում է և շնորիվ դրա սկսում սովորել Փարիզի զինվորական ակադեմիայում: Հենց այստեղ էլ ավելի խորացնելով գիտելիքները Նապոլեոնը դարձավ հմուտ զինվորական և ընդգրկվեց Ֆրանսիական բանակ: Նա աչքի ընկավ Տուլոնի պաշարման ժամանակ իր ունեցած մեծ դերով:

Ի դեպ մինչև պաշարման ժամանակ փայելելը Նապոլոեոնը փորձել է միանալ ռուսական զորքին, սակայն այդ ժամանակ մերժում է ստացել։ Հետաքրքիր է, թե ինչպես կդասավորվեր պատմությունը, եթե ռուս հրամանատարը չմերժեր դա։ 1793 թվականին վերջ դրվեց միապետությանը: Նապոլեոնը այս ամենի ականատեսն էր:  Ֆրանսիան պատրաստվում էր պատերազմ սկսել Անգլիայի դեմ և դուրս քշել նրանց ֆրանսիական հողերից և հրամանատար նշանակվեց Նապոլեոնը: Նրա կազմած ծրագիրը, որում հատկապես նշվում էր հրետանիների օգտագործման մասինև դա ընդունվեց իշխանությունների կողմից: Հրետանիների շնորհիվ ոչնցացվեցին մի քանի նավեր և արդյունքում բրիտանացիները նահանջեցին: Այնուհետև արդեն 24 տարեկանում նա նշանակվեց գեներալ: 26 տարեկան հասակում մի օր Նապոլեոնի մոտ է գալիս մի երեխա իր մոր հետ միասին: Երեխան Նապոլեոնից խնդրում է հանձնել կռիվներում զոհված իր հոր սուրը և Նապոլոենը երեխային է հանձնում իր սեփական սուրը, նրա մոր Ջոզեֆինայի գեղեցկությունը գրավում է Նապոլեոնի սիրտը: Օրեր անց Նապոլեոնի ամուսնության առաջարկը չի մերժում Ջոզեֆինան: Երկու շաբաթ անց Նապոլեոնը պատրաստվում է նոր արշավանքի դեպի Իտալիա: Նապոլեոնի ծրագիրը կատարյալ էր և դրա շնորհիվ նա հեշտությամբ գրավեց Իտալիան և դա մեծ համբավ բերեց նրան ողջ Եվրոպայում: Իտալիան և մի քանի այլ տարածքներ գրավելուց հետո գլախավոր նպատակ է դառնում գրավել Անգլիան: Նապոլեոնը որոշում է իր արշավախմբի հետ միասին մեկնել Եգիպտոս։

Նապոլեոն Բոնապարտի կենսագրությունը ուսումնասիրելիս հասկացա, որ չնայած նրա բազում հաղթանակների, նա այդքան էլ հեռատես չէր։ Երբ Նապոլեոնի զորքերը մտնում են Մոսկվա, այն բոլորովին դատարկ էր և սպասում են ռուսների հանձնվելուն, սակայն Ալեքսանդր կայսրը հիասքանչ պլան է ունենում՝ սպասել մինչև ռուսական ձմեռը վրա հասնի և նապոլեոնի զորքը ցրտից չկարողանա կռվել։ Հենց այդպես էլ լինում է և Նապոլեոնի զորքը ահռելի կորուստներ է տալիս։ Բացի դրանից երբ Նապոլեոնը իր զորքը տանում է Եգիպտոս նա կրկին հաշվի չի առնում եղանակային հանգամանքները։ Երեք շաբաթ նրա զորքը քայլում է անապատով և ջրի պակասից շատերը մահանում են, իսկ որոշները խելագարվում։ Ասում են երբ Նապոլեոնը զորքի հետ հասնում է վերջնակետին բոլորը վազումեն ջուրը և սկսում խմել այնքան ինչքան կարող են։

 

Համացանցային մեմ

Վերջերս պատմության առարկայից ուսումնասիրում էինք վերածննդի շրջանը, այդ շրջանի հայտնի նկարները նայելիս հասկանում էի, որ դրանք այդ ժամանակվա ամենապրոդուկտիվ միջոցներից էր որևէ բան պրոպագանդելու, կամ տարածելու: Հետաքրքիր է, որ փորձում էի զուգահեռներ տանել ժամանակակից արվեստի հետ, և հասկանալ, թե հիմա ինչն են օգտագործում որևէ միտք տարածելու համար: Կարծումեմ, որ դրանք համացանցային մեմերն են, քանի որ ժամանակակից նկարչությունը չի պրոպագանդում ոչինչ այլ միայն միջոց է մտքեր, կարծիքներ կամ զգացմունքներ արտահայտելու համար:
Մեմ- այս բառը առաջին անգամ հայտնվել է Ռիչարդ Դոքինզի (անգլիացի էվոլուցիոն կենսաբան և գիտնական) «Էգոիստական գենը» աշխատությունում: Որպես հիմք վերցված է հունական μίμημα (միմիո) բառը, որը նշանակում է վերարտադրելի: Գրքում ասվում է, որ մեմերը, ինչպես գեները կրկնօրինակում են ինքն իրենց: Սակայն մեմերը գոյություն ունեն մարդկանց հասարկության ստեղծումից սկսած։ Մշակույթը և կրոնը նույպես մեմեր են։

Սակայն ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել համացանցային մեմերին։  Եթե չեք պատկերացնում դա ինչ է ապա կարճ բացատրեմ։ Ենթադրենք ինչ֊որ մի համացանցի օգտատեր փոստում է լուսանկար կամ նկար որևէ ծիծաղելի գրվածքով, այնուհետև ինչ֊որ մեկը նկատում է և փոստում է մեկ այլ ֆորումում, ցանկության դեպքում փոխելով վրայի գրվածքը։ Ընթացքում միանում են այլ մարդիկ և այդպես ամեն հաջորդ մեմի տարբերակը ծնելու է ևս հազարավոր մեմեր։ Քաղցկեղի բջիջների պես մեմերը տարածվում են համացանցով։

Համացանցում պլանավորված մեմերը(forced meme) հիմնականում ստացվում են ձանձրալի և ներկայացնում են ստեղծողի հետաքրքրությունները, փորձում են տարածել ստեղծողի կամքը ու կարծիքը։ Դրանք հիմնականում տարածվում են ոչ թե բնականոն ձևով, այլ գովազդով, արհեստական միջոցներով, ամեն տեղ հայտնվելով։ Սա ապագայում կարող է հանդիսանալ ինֆորմացիոն պատերազմի միջոց, եթե իհարկե արդեն չի հանդիսանում։

Մեմերի սիրահարները տարբերակում են երկու տեսակի մեմեր dank- բարձր որակի/ուժեղ սարկազմով մեմեր, որոնք հիմնականում քչերն են հասկանում, normie֊ մեմեր, որոնք պարզ են նորմալ մարդկանց և shitposting-մեմեր, որոնք չեն պարունակում իմաստ։

 

Վերածննդի շրջան

Վերածնունդը կամ Ռենեսանսը բացահայտեց բավականին շատ տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, որոնցից է՝ Ջոտտո դի Բոնդոնեն:
Ջոտտոն կարողանում էր ամենայն մանրամասն պատկերել տարբեր տեսարաններ: Նկարը նրա համար թատրոն էր և նա էր դերասանը, ռեժիսորը, սցենարիստը:

Նրա ամենահանրահայտ նկարներից է “Հուդայի համբույրը”

800px-Giotto_-_Scrovegni_-_-31-_-_Kiss_of_Judas.jpg

Ջոտտոն կարծես առաջ էր ընկել իր ժամանակից, և դրա մասին անգամ ասել է Լեոնարդո Դա Վինչին:
Տվյալ նկարում առաջնահերթ աչքի է ընկնում նկարի կենտրոնական հատվածը , որտեղ պատկերված են Հուդան և Հիսուսը: Ուշադրություն դարձնենք Հիսուսի դեմքի արտահայտությանը, որն ավելի հանգիստ է, առանց որևէ էմոցիաների և հակառակ դրան այլայլված Հուդայի դեմքը զարմանք արտահայտող:

Եթե ուշադրություն դարձնենք նկարի ձախակողմյա հատվածին, ապա կնկատենք, որ Պետրոս առաքյալը, որը չնայած նրա որ երեք անգամ մերժել է Հիսուսին՝ միևնույնն է այդ պահին  դանակը վեր բարձրացրած նետվել և վնասում է դիմացի տղայի ականջը, սակայն ուշադրություն դարձնելով տղայի դեմքին տպավորություն է ստեղծվում, որ դա նրան չի խանգարում:  Հուդայից աջ կանգնած է տղա, ներքև նայելիս երևում է, որ զինվորականը կանգնել է նրա ոտքին, իսկ նրա դեմքից թվում է, որ դա նրան չի հուզում և նրա հայացքը միայն դեպի կենտրոնն է:
Եթե ուշադրություն դարձնենք նկարի ծայրամասերին, ապա կնկատենք, որ դեմքերը կտռված են, ինչը մեր պատկերացմանն է մնում: Սա պատկերում է, որ կարծես ամբողջ աշխարհը հավաքվել է այդ իրադարձության կենտրոնում: Նկարում ուշ գիշեր է, որը ավելի է արտահայտում այդ պահի լարվածությունը:

Այս նկարի առանձնահատկությունը այն է, որ այն ամենայն մանրամասնությամբ փոխանցում է պահի լարվածությունը, այսպես ասած կուլմինացիան, որը շատ բարդ է պատկերել նկարի մեջ, ու Ջոտտոից միայն 300 տարի հետո այդ կուլմինացիայի պահը կարողացել է պատկերել Ռեմբրանդտը իր ՙՙՄոլորյալ որդու վերադարձը՚՚ հանրահայտ նկարում: Ռեմբրանդտը հայտնի է իր տարբերվող ոսկեգույնով, ինչպես նաև լույս ու ստվեր պատկերելու այդ ժամանակների աննկարագրելի առաջընթացով: Նրա նկարները անգամ մինչև հիմա համարվում է իդեալական լույս ու ստվերի պատկերման օրինակ: Այն օգտագործում են թե ֆիլմերում, թե լուսանկարչության մեջ կոչելով Ռեմբրանդտյան լույս ու ստվեր:

Ռեմբրանդտը հաճախ իր նկարներում պատկերում էր ինքը իրեն, օրինակ որպես անտուն և հաճախ փոխում իր դերերը նկարների մեջ:

rembrandt_prodigal_son_610x710.jpg