Վերածննդի շրջան

Վերածնունդը կամ Ռենեսանսը բացահայտեց բավականին շատ տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, որոնցից է՝ Ջոտտո դի Բոնդոնեն:
Ջոտտոն կարողանում էր ամենայն մանրամասն պատկերել տարբեր տեսարաններ: Նկարը նրա համար թատրոն էր և նա էր դերասանը, ռեժիսորը, սցենարիստը:

Նրա ամենահանրահայտ նկարներից է “Հուդայի համբույրը”

800px-Giotto_-_Scrovegni_-_-31-_-_Kiss_of_Judas.jpg

Ջոտտոն կարծես առաջ էր ընկել իր ժամանակից, և դրա մասին անգամ ասել է Լեոնարդո Դա Վինչին:
Տվյալ նկարում առաջնահերթ աչքի է ընկնում նկարի կենտրոնական հատվածը , որտեղ պատկերված են Հուդան և Հիսուսը: Ուշադրություն դարձնենք Հիսուսի դեմքի արտահայտությանը, որն ավելի հանգիստ է, առանց որևէ էմոցիաների և հակառակ դրան այլայլված Հուդայի դեմքը զարմանք արտահայտող:

Եթե ուշադրություն դարձնենք նկարի ձախակողմյա հատվածին, ապա կնկատենք, որ Պետրոս առաքյալը, որը չնայած նրա որ երեք անգամ մերժել է Հիսուսին՝ միևնույնն է այդ պահին  դանակը վեր բարձրացրած նետվել և վնասում է դիմացի տղայի ականջը, սակայն ուշադրություն դարձնելով տղայի դեմքին տպավորություն է ստեղծվում, որ դա նրան չի խանգարում:  Հուդայից աջ կանգնած է տղա, ներքև նայելիս երևում է, որ զինվորականը կանգնել է նրա ոտքին, իսկ նրա դեմքից թվում է, որ դա նրան չի հուզում և նրա հայացքը միայն դեպի կենտրոնն է:
Եթե ուշադրություն դարձնենք նկարի ծայրամասերին, ապա կնկատենք, որ դեմքերը կտռված են, ինչը մեր պատկերացմանն է մնում: Սա պատկերում է, որ կարծես ամբողջ աշխարհը հավաքվել է այդ իրադարձության կենտրոնում: Նկարում ուշ գիշեր է, որը ավելի է արտահայտում այդ պահի լարվածությունը:

Այս նկարի առանձնահատկությունը այն է, որ այն ամենայն մանրամասնությամբ փոխանցում է պահի լարվածությունը, այսպես ասած կուլմինացիան, որը շատ բարդ է պատկերել նկարի մեջ, ու Ջոտտոից միայն 300 տարի հետո այդ կուլմինացիայի պահը կարողացել է պատկերել Ռեմբրանդտը իր ՙՙՄոլորյալ որդու վերադարձը՚՚ հանրահայտ նկարում: Ռեմբրանդտը հայտնի է իր տարբերվող ոսկեգույնով, ինչպես նաև լույս ու ստվեր պատկերելու այդ ժամանակների աննկարագրելի առաջընթացով: Նրա նկարները անգամ մինչև հիմա համարվում է իդեալական լույս ու ստվերի պատկերման օրինակ: Այն օգտագործում են թե ֆիլմերում, թե լուսանկարչության մեջ կոչելով Ռեմբրանդտյան լույս ու ստվեր:

Ռեմբրանդտը հաճախ իր նկարներում պատկերում էր ինքը իրեն, օրինակ որպես անտուն և հաճախ փոխում իր դերերը նկարների մեջ:

rembrandt_prodigal_son_610x710.jpg

 

Leave a comment